Գիտաժողով`նվիրված Վահանավանքի հիմնադրման 1100-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 8, 2011 20:24

Այսօր մեկնարկեց  ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊԱԿ-ի կազմակերպած երկօրյա գիտաժողովը, որը նվիրված է Վահանավանքի հիմնադրման 1100-ամյակին: Գիտաժողովը տեղի  ունենա ցավ  ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի դահլիճում: Դարերի մոռացության գրկից Վահանավանքն արթնացավ 1966թ., երբ պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության նախաձեռնությամբ ու միջոցներով այստեղ սկսվեցին հնագիտական պեղումներ:Պեղումների շնորհիվ հողաշերտի և անտառային բուսականության տակից բացվեց միջնադարյան Հայաստանի խոշոր ճարտարապետական հուշարձանախմբերից մեկը;

Գիտաժողովի հանդիսավոր բացումը կատարելով ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության գիտությունների պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը` ասաց,  որ  Սյունիքը հայոց  աշխարհի զարդն է, պեղումներից հայտաբերված զարդերը շատ  թանկարժեք են, սակայն դրանց  արժեքը հասկանալու հնարավորություն ոչ բոլորս ունենք:  Գիտաժողովի նպատակը մեր հանրությանը  տեղեկացնելն է մեզ ներկայացրած գանձերի ու հուշերի մասին:

Վահանավանքի բացառիկ արժեքը  այն է,  որ  դեռ հնուց  նա եղել է  փառքի տաճար և հոգևոր կենտրոն` խորհրդանշելով Սյունյաց աշխարհի հզորությունը:  Եկեղեցի, կրթություն և զինված ուժեր. ահա այս երեք  հենարաններն են  երկրի հզորությունը:Վահանավանքը ամբողջովին վերականգնվել է, սակայն վերականգնելու որոշ  ենթակա հատվածներ կան. մասնավորապես չկա  սուրբ սեղան, մուտքի  գլխավոր դուռ և ծածկված սյունասրահ:Եկեղեցին 911թ-ին օծվել է, բայց այժմ վերականգնումից հետո  օծում մեկ  անգամ ևս կկատարվի, որը դեռ չի արվել:Այն միայն  հուշարձան չէ, այլ  նաև  սրբատեղի է, որտեղ կարող են այցելել բոլորը:Կենդանի է այն գիտնականը, ով ի ցույց դրեց  Վահանավանքը, կենդանի  են  այն մարդիկ, ովքեր մասնակցել են պեղումներին, նրանց մենք միշտ երախտապարտ կլինենք, ասաց  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի դասախոս Աշոտ Մանուչարյանը:

Վանական համալիրը ամբողջապես եղել է փլատակների տակ, իսկ տարածքում հայտնաբերված խաչքարերը, արձանագրության աբեկորները և տապանաքարերը պատմամշակութային մեծ արժեք ունեն: Հուշարձանի տարածքում 2006-2009թթ.  Իրականացված աշխատանքների արդյունքում համալիրը  վերականգնվել է :

Մարի Խաչատրյան

 

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply