«Գոլդեն թուլիփ» հյուրանոցում կազմակերպվել էր «Կիբերանվտանգությունը եւ կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» թեմայով միջոցառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2011 18:00
ՀՀ ոստիկանությունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը դեկտեմբերի 8-ին «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում կազմակերպել էին «Կիբերանվտանգությունը եւ կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» թեմայով միջոցառում:
Օրակարգում ոլորտին վերաբերող հարցեր էին՝ մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցագործությունների տարածված տեսակները եւ  դրանց դեմ պայքարի մեթոդները, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վիճակն ու այդ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը եւ այլն:
ԵԱՀԿ գրասենյակի  ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան բացման խոսքում բարձր գնահատեց կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտում ԵԱՀԿ-ոստիկանություն համագործակցությունը, նա նաեւ նշեց, որ   անելիքները դեռ շատ են:
Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցավորության եւ կիբերանվտանգության իրավիճակի, առկա ռիսկերի եւ խնդիրների շուրջ ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության պետի  առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ¬մայոր Հունան Պողոսյանը:
Ոլորտն ու հիմնահարցերն ավելի մանրամասն  ներկայացրեց ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակից Անդրեյ Յաշչյանը:
Ինտերնետ համացանցում երեխաների շահագործման դեմ մղվող պայքարին անդրադարձավ  ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակից Վահագն Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում առկա թերությունները, առաջարկներ արվեցին օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:
Քննարկվող հարցերի շուրջ տեղի ունեցած մտքերի փոխանակման ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները  բարձրացված հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ:

 

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply