ՆԱՏՕ-ն աշնանը կքննարկի Վրաստանի հարցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 17, 2009 18:46
Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն Վաշինգտոնում ամերիկացի կոնգրեսականների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել Է, որ ՆԱՏՕ–ի աշնանային նստաշրջանում քննարկվելու են Վրաստանի հետ կապված հարցերը: Ինչպես հաղորդել Է փոխվարչապետի աշխատակազմը, կոնգրեսականների հետ հանդիպումը տեղի Է ունեցել Բարամիձեի՝ ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում, որն սկսվել Է այս շաբաթվա սկզբին: Բարամիձեն արդեն մի շարք հանդիպումներ Է անցկացրել ԱՄՆ–ի կառավարության ներկայացուցիչների հետ:
«Կոնգրեսականների հետ հանդիպմանը քննարկվել են վրաց–ռուսական հակամարտության հարցերը, երկրի ապաօկուպացմանն ուղղված քայլերը եւ օկուպացված տարածքների անկախության չճանաչման քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
