Երրորդ համաշխարհայինի սկիզբը` մեր հարևանությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2011 17:59

Իրանի դեմ պատերազմը կարող է վերաճել համաշխարհային պատերազմի: Այս կարծիքին է իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Այսօր նա լրագրողների ասաց, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ անցկացման դեպքում կբախվեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Եվրամիության շահերը, որոնց համար Իրանը կարևոր նշանակություն ունի` Պարսից Ծոցը Կասպից ծովի ավազանի հետ կապելով:

«Ռազմական գործողությունների սկսման պարագայում Իրանն արդեն հայտարարել է, որ կհարվածի Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազաներին»,- ասաց իրանագետը:

Որպես պլացդարմ, Արևմուտքը, հավանական է, որ օգտագործի Ադրբեջանի, կամ Թուրքիայի տարածքը: Իսկ այս հարցում Իսրայելի, Սիրիայի մասնակցությունները ևս արդեն սրան միայն երկու կողմի հակամարտության տեսակից կփոխեն, նվազագույնը, տարածաշրջանային մեծ պատերազմի:

«Այս պարագայում Ադրբեջանը կարող է որոշ արկածախնդրության գնալ, ինչի հետևանքով, բնականաբար, Հայաստանը չի կարող չեզոք մնալ: Առավել ևս, երբ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար ամենահարմար տարածքները «օկուպացվել են» հայկական ուժերի կողմից. մեզ վերադարձրեք այդ տարածքները և մենք այն կտրամադրենք Ձեզ»,- պարզաբանեց Մհեր Բաղդասարյանը:

Ռազմական գործողությունները այսպես թե այնպես վատ կանդրադառնան Հայաստանիի վրա, նույնիսկ չեզոքություն պահպանելու պարագայում, քանի որ, եթե չհաշվենք տնտեսական վնասները, ցանկացած պատերազմ, բնականաբար, ուղեկցվում է փախստականների հոսքով, որը սպառնում է սոցիալական և առողջապահական աղետով, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքների անմիջական ազդեցություն: Օրինակ` եթե Իսրայելը, ինչպես հայտարարել է, Իրանի միջուկային օբյեկտների դեմ, որոնք գտնվում են հողի տակ, կիրառի ատոմային մարտագլխիկներ: Կամ եթե, օրինակ ` պայթեն նավթավերամշակման օբյեկտները:

 

 

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply