Ամանորյա աղցան «Վիշապ»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 8, 2011 10:49

2012-ը վիշապի տարի է: Տոնական սեղանին շատ գեղեցիկ կնայվի այս պստլիկ  ուտելի վիշապը, որը պատրաստելու համար առանձնահատուկ բաներ հարկավոր չեն: Ձեռքի տակ եղածով կարելի է ունենալ տարվա խորհրդանիշ` սեփական վիշապը: Այն նաև արագ է պատրաստվում:

Բաղադրությունը

երշիկ 200 գ

կարտոֆիլ 3-4 հատ

գազար 2 հատ

վարունգ 3 հատ

նուռ 1 հատ

զեյթուն 1 տուփ

հալած պանիր 200գ

զեյթունի ձեթ 1 ճաշի գդալ

սամիթ, հազարի տերևներ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Ձուն, կարտոֆիլը և գազարը պետք է խաշել, ապա մաքրել: Կարտոֆիլը, գազարը և ձուն ոչ մեծ խորանարդերով կտրատել: Ձվից 2 շրջանակ կտրել և դնել մի կողմ` վիշապի աչքեր ձևավորելու համար: Կտրատած բոլոր բաղադրիչները լցնել խորը թասի մեջ: Վարունգը կեղևահանել ու խորանարդերով կտրատել: Վարունգի շերտատած կեղևը նույնպես զարդարելու համար պետք կգա: Զեյթունը պետք է անկորիզ լինի: Այն նույնպես պետք է կտրտել, սակայն 10 հատ պահել զարդարանքի համար: Երշիկը (ցանկացած տեսակի) նույնպես կտրատել  ու ավելացնել բոլոր բաղադրիչներին: Հալած պանիրը պետք է լցնել  թասի մեջ, վրան կես կիտրոնի հյութ ցողել (կարելի է անգամ մեկ թեյի գդալ մեղր ավելացնել, ինչն ավելի նուրբ համ կհաղորդի աղցանին), այնուհետև` մի փոքր ձեթ, մի պտղունց աղ ու մի քիչ էլ աղացած սև պղպեղ: Խառնել այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի: Պատրաստի խյուսը լցնել կտրատած բաղադրիչների վրա: Այս ամենը խառնել, ավելացնել նռան հատիկներ ու բոլորը միասին խառնել: Ամբողջը լցնել տափակ ափսեի մեջ: Ձևավորման համար  պետք է 10 կիսած զեյթունը,  ձվի  2 կտրած շրջանակը, մանր կտրատած սամիթը, հազարի 2 ցողունը: Աղցանային հիմքով պետք է պատրաստել վիշապի ուրվապատկերը, վրան սամիթ ցանել, պոչը ուրվագծել վարունգի կեղևով, ողնաշարը շարել զեյթունով, ձվի սպիտակուցից աչքեր սարքել, իսկ հազարի տերևներով` թևիկներ:

 

Դիտվել է 4054 անգամ:
Print Friendly

Leave a Reply