Կառավարության՝օրենքի նախագծին տված հավանությամբ՝ գերեզմանատները լինելու են միայն պետական ու համայնքային

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2009 18:26

Այսօր կառավարության նիստում հավանություն է տրվել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։ Առաջինը կարգավորում է հուղարկավորությունների կազմակերպման բնագավառի իրավահարաբերություններն ու պետական վերահսկողության հիմքերի ստեղծումը, իսկ երկրորդը սահմանում է, որ գերեզմանատները, ըստ պատկանելության, կարող են լինել միայն պետական եւ համայնքային։ Մշակվում է նաեւ ոլորտի խնդիրների կանոնակարգմանն ուղղված հայեցակարգ։

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի համաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցչի վարձատրության, ինչպես նաեւ պահպանման ծախսերի ֆինանսավորման մասին»։

Կառավարությունը վերաբաշխում է կատարել՝ 2009թ. պետբյուջեում Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը տրամադրելով 77,432.5 հազար դրամ՝ Արմավիրի մարզի Նորավան եւ Ակնաշեն գյուղերի դպրոցների հիմնանորոգման, Դիլիջան քաղաքի N4 դպրոցի կառուցման աշխատանքների համար։

Գործադիրն առարկություն չի ներկայացրել նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի՝ «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկությանը, որը վերահսկիչ պալատին կպարտավորեցնի վերահսկողության ընթացքում քրեաիրավական բնույթի կասկած լինելու դեպքում արձանագրություններն ու հաշվետվությունները պալատի խորհրդի որոշմամբ պարտադիր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։

Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply