Հույները մեղադրել են գերմանացիներին Աֆրոդիտե աստվածուհուն վիրավորելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2011 17:10

Մեծ աղմուկ է բարձրացել Հունաստանում: Ողջ երկրին զայրացրել  գերմանական  Focus ամսագիրը, որը  «վիրավորել է Էլլադայի պարծանքը»: Ամսագրի վերջին համարի շապիկին պատկերված է Միլոսյան Վեներայի (նույն ինքը` Աֆրոդիտեն) հանրահայտ քանդակը: Հեղինակները հուշարձանի  միջնամատը` ի ցույց ընթերցողների տնկած  են պատկերել : Դրանով ուրախ գերմանացի լրագրողները որոշել են ցույց տալ, թե ինչպես են հույները վերաբերվում ԵՄ-ի մյուս անդամների խնդիրներին:

Հունաստանում կատակը չեն գնահատել: Գերմանիայի դեսպանին կանչել են խորհրդարան, որպեսզի նա բացատրի հայրենակիցների վարքագիծը, իսկ բազմաթիվ բնակիչներ էլ դատարան են դիմել` պահանջելով  Focus-ի գլխավոր խմբագիր Հելմուտ Մարքվորտին պատժել:

Դատարանը հայցվորների պահանջների հետ համաձայնել է ու պահանջել, որ Մարկքվորտը հունիսին Աթենք մեկնի ու պատասխանի իր «չարագոծությունների»  համար: Տեղական օրենսգրքի  համաձայն,  ազգային խորհրդանիշը վիրավորելու համար նա կարող է 2 տարվա ազատազրկման ենթարկվել: Ինքը` խմբագիրը,  հայտարարել է, որ իր խիղճը մաքուր է և վազվզել ու բանտ նստել նույնպես չի պատրաստվում:

 

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply