Հայաստանը պետք է չեզոք մնա. Մհեր Բաղդասարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2011 17:13

Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը բերված է ռազմական իրավիճակի: Իրանի ուժերը, իրանագետ Մհեր Բաղդասարյանի տեղեկացմամբ, իսլամական հեղափոխությունից հետո երբեք այս ծավալով չեն մոբիլիզացվել:

«Այս շաբաթ Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի կողմից հայտարարվեց, որ երկիրը բերվում է ռազմական պատրաստավածության: Ռազմական պատրաստվածության բերվելը մեկ-երկու օրվա խնդիր չէ, փաստն այն է, որ սկսվել է այդ պրոցեսը: Այսօր կամ երեկ չէր, վերջին շրջանում Իրանն անընդհատ իրականացոնւմ էր ռազմական ուսումնավարժական միջոցառումներ` սկսած հակաօդային պաշտպանությունից, ռազմաօդային ուժերի, նավատորմի և այլնի վարժանքների տեսքով: Պատրաստվածության, կամ ռազմական վիճակի բերման կոնկրետ աստիճան դժվար է ասել, սակայն իրենք արդեն բավական լուրջ մոբիլիզացնում են իրենց զորքերն ու բանակը»,- նշեց բանախոսը:

Նրա տեղեկացմամբ`Իրանում կան նաև բավականին մեծ թվով կամավորներ, մոտ 20 միլիոն մարդ, ովքեր պարբերաբար ռազմական վերապատրաստում են անցնում, և անմիջապես ենթարվում են հեղափոխության պահապանների կորպուսին: Եթե խնդիրը հասնում է նրան, որ մոբիլիզացիայում ընդգրկվում են և վարժանքներ են իրականացնում այդ կամավորական խմբերը, դա արդեն Իրանի պարագայում ատամ ցույց տալու պես մի բան է:

Ռազմական իրավիճակի բերման պատճառը  իրանագետը կապում է Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքի հետ, երբ Իրանում սկսեցին վերլուծություններ անցկացնել, թե ինչ ճանապարհներով կարող է գործել Իսրայելը, և որ ճանապահներով Իրանը նրանց պետք է դիմակայի:

«Խնդիրն այստեղ վերաբերում է երեք հիմնական ուղղությունների. դրանք լայնամասշտաբ ռազմական գործխողություններն են, երկրորդը` կետային հարվածներ ատոմային էներգիայի օբյեկտներին և երրորդը` այն ինչ եղավ  Լիբիայում` ռազմաօդային ուժերի միջոցով ներխուժում երկրի տարածք: Եվ Իրանում բերում էին այն բոլոր փաստարկները, թե որ դեպքերում այդ ամենը չի հաջողվի: Եթե այս բոլորը կապենք իրար, ապա բավական լուրջ մտածելու տեղիք ունենք: Բայց ես կուզեի նշել նաև Սիրիայի հետ կապված պատճառները»,- ասաց Մհեր Բաղդասարյանը:

Սիրիան տարածաշրջանում Իրանի առաջին և ամենալուրջ դաշնակիցն է: Այդ իսկ պատճառով, երբ Արևմուտքը սկսեց սպառնալիքներ տեղալ Սիրիայի ուղղությամբ, իրանագետը հավանական է համարում, որ հենց սա էլ կարող էր պատճառ հանդիսանալ, որ Իրանը գար ռազմական պատրաստվածության իրավիճակի: Բանախոսի համոզմամբ` Իրանում հասկացել են, որ եթե Արևելքին հաջողվի ճնշել Սիրիային, ապա իրենք գլոբալ սպառնալիքների դեմ միայնակ կմնան:

Չնայած Իրանագետը ռազմական գործողություններն Իրանում քիչ հավանական է համարում, այնուամենայնիվ, եթե սկսվեն, Հայաստանի համար, նա կարծում է, լավագույն արձագանքը չեզոքություն պահպանելն է:

 

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply