Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը փոքր է. իրանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2011 16:41

Չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակաիրանական տրամադրվածության և Իրանի կողմից իր ուժերը մարտական վիճակի բերելու փաստի` բուն ռազմական գործողությունների ծավալումը քիչ հավանականա է: Այս մասին այսօր լրագրողներին ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Նա նշեց, որ իր այդ տեսակետը տրամաբանական է, որովհետև տնտեսական և այլ ոլորտներում աշխատող եվրոպական ու արևմտյան վերլուծաբանները հաշվարկներ են կատարել, թե Իրանի դեմ ռազմական գործողություններից հետո ինչ խնդիրների առաջ կկանգնի նույն արևմուտքը և ընդհանրապես այն երկրները, որոնք օգտվում են նավթի ու գազի այդ պաշարներից:

«Այստեղ քիչ նշանակալի չէ նաև Ռուսաստանի Դաշնության դերը, որպես Իրանի հետ հարաբերություններ բարելավող և, կարելին է ասել,նաև հականատօյական կոալիցիա ստեղծել փորձող պետություն: Եթե հիշում եք,  Պուտինը վերջերս հայատարարություն արեց, որ Իրան-Ռուսաստան համագործակցությունը կարող է բավական առաջընթաց ունենալ, և դա,  իմ կարծիքով, որոշակի կոնկրետ լարվածություն ԱՄՆ-ի հետ չի առաջացնի»,- նշեց իրանագետը:

Նա տեղեկացրեց, որ տարածաշրջանում բախվում են ինչպես երկու գերհզոր երկրների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այնպես էլ արևելքի և արևմուտքի շահերը` հատկապես Պարսից ծոցը Կասպից ծովի ավազանին կապող տարածքների վերահսկողության առումով: Իսկ  արևմուտքի և Իրանի կողմից փոխադարձ սպառնալիքները, բանախոսը հույս ունի, որ գործնական քայլերի չեն անցնի:

 

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply