Թայվանում շան արտաթորանք են հանձնում` ոսկե պարգևի դիմաց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2011 16:28

Թայվանում մի ինքնատիպ միջոց են մտածել փողոցները շան կեղտից մաքրելու համար: Մրցույթի շնորհիվ փողոցները կմաքրվեն, իսկ բնակիչներն էլ   2000 դոլարի ոսկի   ստանալու հնարավորություն կունենան:

Նյու-Թայպեն-Սիթիի 4000 բնակիչները դիմում են տվել` մրցույթին մասնակցելու համար, որը մեկնարկել է օգոստոսին: Մրցույթի ընթացքում արդեն հավաքվել էր 14 000 պարկ արտաթորանք: «Արդյունքները մեր պատկերացրածից ավելին էին»,- նշել է  քաղաքի էկոլոգիական պաշտպանության բյուրոյի ներկայացուցիչը:

Յուրաքանչյուր պարկի դիմաց մասնակիցը  կարող է ստանալ  վիճակախաղի տոմս: Մրցանակը ոսկու 60 000 թայվանյան դոլար արժողությամբ (2000 դոլար) ձուլակտորներ են:

 

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply