«Շիրակ կենտրոնի» տեսանյութի հերոսին նվիրել են բնակարան և վերականգնել են սոցիալական նպաստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 8, 2011 16:06Այսօր Գյումրու կադաստրի ստորաբաժանումից անմիջապես հետո, իր շնորհակալության և երախտիքի խոսքը հայտնելու նպատակով, «Շիրակ կենտրոնի» գրասենյակ էր եկել «Զրկել են նպաստից` մատնելով սովի և ցրտահարության» (http://www.youtube.com/user/shirakcentre/#p/u/3/Bo5-KHIl7RA) տեսանյութի հերոսը` Արփենիկ Ղազարյանը: Նա կադաստր էր գնացել, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից մեկի կողմից, մեր տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո նվիրաբերված Գյումրու Մուշ-1 թաղամասում 1 սենյականոց բնակարանի սեփականաշնորհման գործարքը կատարելու նպատակով: Ավելացնենք, որ բարեգործը ցանկացել է անհայտ մնալ:
Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում` Բուլվարային 206/025 ավտոտնակում, առանց լույսի և ջեռուցման իր երկու երեխաների հետ բնակվող Արփենիկ Ղազարյանին մեր տեսանյութից անմիջապես հետո այցելել են Շիրակի մարզպետարանի և Գյումրու սոցիալական ծառայության պաշտոնյաները, տեղում կատարելով ուսումնասիրություն անմիջապես վերականգնել են սոցիալական նպաստը: Այս ընտանիքին այցելել և օգնություն են ցուցաբերել ՀԱԵ Շիրակի թեմը, Կարիտաս միջազգային և մի շարք այլ տեղական բարեգործական կազմակերպություններ:






Facebook
Tweet This
Email This Post
