Յակուտիայում կրկնվել է «Հատիկոյի» պատմությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2011 14:25

Յակուտսկի կենդանիների պահպանության  հիմնադրամի կայքում հայտնվել է «Բասետ»  մակագրությամբ բլոգ, որը պատմում է  օդանավակայանում սառչող մի շան հավատարմության մասին:

Դեկտեմբերի 4-ին «Ընտանի կենդանիներ»  ֆորումում  ոմն Սան տեղադրել էր «Յակուտսկի Հատիկո»  հայտարարությունը: Ընթերցողները գնացին շանը տեսնելու, որը պառկած է իր մեռած ընկերուհու`   լայկայի  կողքին:  Հետազոտելով շան  դիակը`  մահվան ոչ մի պատճառ չի հայտնաբերվել: Ենթադրվում է, որ  լայկային պահել են ավտոտնակում, ուր նա թունավորվել է  արտանետվող գազերից: Շունը չի հեռանում ընկերուհուց, տաքացնում է իր ջերմությամբ:

Երբ մարդիկ մոտեցել են, շունն ագրեսիվություն չի ցուցաբերել. պարզապես հոտոտել է նրանց ու թույլ տվել հետազոտել իր ընկերուհուն:  Հետո մոտեցել է ընկերուհուն, լիզել սատկած շան ականջն ու դունչը:  Մարդիկ փորձել են «Հատիկոյին»  իրենց հետ տանել, սակայն նա չի հեռացել:

 

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply