Բանտերում գտնվող լրագրողների թվով Իրանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2011 13:43

Լրագրողների պաշտպանության կոմիտեն իր հերթական հաշվետվությունում հայտնել է, որ ներկա դրությամբ ողջ աշխարհում մասնագիտության բերումով  179 լրագրող է  գտնվում բանտում: Բանտարկյալ լրագրողների թվով առաջին տեղում Իրանն է` (42 լրագրող), առաջին տասնյակում է նաև Էրիթրեան (28 լրագրող), Չինաստանը (27), Մյանման (12), Վիետնամը (9), Թուրքիան ու Սիրիան (8-ական մարդ) , ինչպես նաև Իսրայելը` Պաղեստինյան ինքնավար մարզով:

Տարվա կտրվածքով ազատազրկված լրագրողների թիվն աճել է 34-ով, այս աճը բացատրվում է  Մերձավոր Արևելքում ու Հյուսիային Աֆրիկայում  տեղի ունեցած հուզումներով:

Վերջին անգամ նման ցուցանիշ էր գրանցվել 1996-ին. այն ժամանակ ճաղերի ետևում էին հայտնվել  185 լրագրողներ:

 

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply