Հայ իրավաբանների առաջին համաժողովին կմասնացեն հայազգի 130 իրավաբաններ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2009 18:08
image00202

Ձախից`«Հայ-Art» մշակութային կենտրօնի տնօրեն Ռիտա Շառոյան, նկարիչ`Էդվարդ Սասուն, Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ`Նադյա Անտոնյան

Երկու օրից երեք օրով աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան կժամանեն 130 իրավաբաններ` մասնակցելու առաջին անգամ անցկացվող հայ իրավաբանների առաջին համաժողովին:

Սփյուռքի նախարարության կազմակերպած համաժողը նպատակ ունի ստեղծել Հայաստան- Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք գործակցության ոլորտում իրավաբանների ցանց, ինչը , ըստ նախարարության ներկայացուցիչ Նադյա Անտոնյանի,կնպաստի մասնագիտական ներուժի համախմբվածությանն ու ոլորտի զարգացմանը:

Համաժողովին իրավաբանները կներկայացնեն տարբեր թեմաներով զեկույցներ, իսկ ֆորումի ավարտին կընտրվի համակարգող խորհուրդ, որը կղեկավարի իրավաբանների ցանցը Հայաստանում և Սփյուռքում:

Համաժողովի շրջանակներում իրավաբաններին կմիավորի նաև մշակույթը. վաղը «Հայ-ART» մշակութային կենտրոնում կբացվի սփյուռքահայ անվանի նկարիչ Էդվարդ Սասունի անհատական ցուցահանդեսը: Ռեալական դպրոցի նկարիչը հանդիսատեսի դատին կներկայացնի 50-55 աշխատանք, որոնք թեմատիկ ուղղվածություն չեն ունենա:

1982-ին Հայաստանից հեռացած նկարիչը, ով ամուսնացել է արտասահմանցու հետ, 7 տարի ապրել է Թաիլանդում, եղել Մոսկվայում, Եվրոպայում, երեք տարի առաջ որոշել է հետ վերդառնալ. «ինձ կանչում էին իմ արմատները»,-ասում է նա: Առաջին անհատական ցուցահանդեսը եղել է 2007-ին:

Մի քանի ամսից աշխատանքները կներկայացնի նաև Մոսկվայում:

Նա կատակով նշում է, որ ցուցահանդեսի կազմակերպանն իրեն միայն մեկ բան է խանգարում՝ «սասունցու խելառությունը»:

Դիտվել է 1624 անգամ:
Print Friendly

Leave a Reply