Վիճահարույց օրինագծերն ընդունվեցին` աղմկոտ դահլիճում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2011 13:16

Այսօր Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին նիստն է: Խորհրդարանն աշխատանքը կավարտի պետական օրհներգի հնչյունների ներքո, իսկ ձմեռային նստաշրջանի մեկնարկը կտրվի փետրվարին:

Խորհրդարանը վավերացրեց բոլոր քննարկված հարցերը: 66 կողմ, 2  դեմ, առանց ձեռնպահ ձայների ընդունվեց 2012թ. պետական բյուջեի նախագիծը: Դաշնակցությունը չմասնակցեց  քվեարկությանը: Ընդունվեց նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» վիճահարույց օրինագիծը` 66 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: «Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրինագծի քվեարկության ժամանակ էլ մեծ իրարանցում սկսվեց. բանն այն է, որ օրինագիծը երեկ չէր ընդունվել, քանի որ պատգամավորների մեծ մասն աղետի գոտում էին: Իսկ այսօրվա վերաքվեարկության ընթացքում խափանվեցին որոշ պատգամավորների քվեարկության կոճակները, որի հետևանքով նախագիծը չընդունվեց: Հարցը երրորդ անգամ քվեարկության դրվեց, սակայն ընդդիմությունը պնդեց, որ հարցն արդեն չի կարելի դնել քվեարկության, քանի որ դա կանոնակարգ օրենքի խախտում կլինի: Սակայն Գալուստ Սահակյանն ասաց, որ խախտում չկա, պարզապես որոշ պատգամավորներ ուշացրել են սեղմել քվեարկության կոճակները, ինչի պատճառով օրինագծին դեմ քվեարկող ձայները գերակշռել են: Ի վերջո օրինագիծն ընդունվեց:

Կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ Դաշնակցության հարցապնդումը ևս չընդունվեց, կողմ արտահայտվեցին միայն Դաշնակցությունն ու Ժառանգությունը:

 

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply