Տարին ավարտվում է, սակայն մարմնամարզիկները շարունակում են մրցելույթները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 8, 2011 13:30

Հայաստանի ներկայացուցիչները  կմասնակցեն դեկտեմբերի 9-14-ը մերձմոսկովյան Օբնինսկ քաղաքում կայանալիք հանրածանոթ ռուս մարմնամարզուհի, օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնուհի Լարիսա Լատինինայի մրցանակների միջազգային 3-րդ խաղարկությունը:

«Ոսկե ճայ» անվանումը կրող մրցաշարում մեր  մարմնամարզիկներն ուժերը կչափեն առաջին անգամ: Մրցահարթակ դուրս կգան Վահագն Ստեփանյանն ու Արթուր Դավթյանը: Երիտասարդների մրցաշարում կարողությունները կփորձեն  Վիգեն Խաչատրյանն ու Անուշ Մանուկյանը:

Այդ մրցաշարի ավարտից անմիջապես հետո մեր մարմնամարզիկները կուղևորվեն Մոսկվա և հանդես կգան օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկության ավանդական՝ 18-րդ մրցաշարում:

Հիշեցնենք, որ Հայաստանի մեկ ներկայացուցիչ հունվարի 7-14-ը Լոնդոնում  մասանակցելու է օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Թեկնածուները երկուսն են` Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Մրցավայր կմեկնի նրանցից միայն մեկը:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply