«Deutsche Bank»-ի ղեկավարությանը ռումբ են ուղարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2011 12:23

Գերմանիայի ոստիկանության սպաները փնտրում են կասկածելի նամակը բերողին, որը հասցեագրված է եղել «Deutsche Bank»-ի նախագահ Ջոզեֆ Աքերմանին:

Նա աշխարհի խոշորագույն բանկերից մեկը համարվող «Deutsche Bank»-ը գլխավորում է վերջին 10 տարիներին: Չնայած Ֆրանկֆուրտի ոստիկանության մամլո քարտուղարը հրաժարվել է լրագրողներին պատմել կասկածելի ծրարի բովանդակության մասին, հայտնի է, որ «Deutsche Bank»-ի ներկայացուցչություն են կանչվել պայթուցիկ տեխնիկայի մասնագետներ:

Ամերիկյան աղբյուրները հավաստիացնում են, որ խոսքը պայթուցիչ  սարքավորում պարունակող ծրարի մասին է: Որպես առաքող  նշված եղել Եվրոպական կենտրոնական բանկի հասցեն, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է  Ֆրանկֆուրտում:

 

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply