Թմրամիջոց` տաքսու գաղտնարանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 8, 2011 12:25
Դեկտեմբերի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի 52-ամյա վարորդին` իր «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի փոխանցման տուփի բռնակի կողքից հայտնաբերվել է 9,6 գ կանեփանման զանգված:
Տաքսու վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 804 անգամ: