Մեքենան այրվել է. վարորդը և երկու ուղևորները մահացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2011 12:07
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 26-ամյա Կարեն Կարապետյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ժամը 23.50-ի սահմաններում Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել է «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2102» ավտոմեքենան այրվել է: Այրվածքներ ստացած վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են, իսկ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply