Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2011 12:02

Ֆրանսիայի Ազգային Ժողովի օրենսդրության հարցերով հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի տեքստը:

Ինչպես նշված է Ֆրանսիայի խորհրդարանի պաշտոնական կայքում, հանձնաժողովի մոտ 50 անդամներ հավանության են արժանացրել օրինագծի տեքստը, համաձայն որի Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտողները կպատժվեն է 1 տարի ազատազրկմամբ եւ կվճարեն 45.000 եվրո տուգանք:

2001թ. Ֆրանսիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս տարի Երեւան կատարած պետական այցի ընթացքում ասել էր, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, “Ֆրանսիան ավելի առաջ կգնա”:

«Հավաքական ժխտողականությունը շատ ավելի վտանգավոր է եւ շատ ավելի անընդունելի է, քան ժխտողականությունն անհատական մակարդակում: Թուրքիան մեծ երկիր է եւ պիտի կարողանա ճիշտ նայել իր անցյալին, պիտի կարողանա ուղիղ նայել իր սեփական պատմության ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ էջերին: Ճիշտ այնպես, ինչպես դա արել են այլ մեծ պետությունները, ինչպես օրինակ Գերմանիան: Եթե Թուրքիան կատարի իր պատմական տուրքը, ապա մենք կմնանք այնտեղ` որտեղ հիմա ենք, կմնանք նույն տեղում: Իսկ եթե Թուրքիան չանի դա, մենք ավելի առաջ կգնանք», – ասել էր Սարկոզին, պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է Ֆրանսիան քրեորեն դատապարտել Հայոց Ցեղասպանության ժխտողականությունը:

Mediamax.am

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply