Չինաստանը մտադիր է ծովերի տիրակալը դառնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2011 11:34

Գրեթե բոլոր չինական ԶԼՄ-ները հրապարակել են նախագահ Խու Ցզինտաոյի դիմումը` ուղղված երկրի ռազմածովային նավատորմին:

Նա զինվորականներին կոչ է արել «պատրաստվել զինված պայքարին» ու պահանջել , որ նավատորմը կարճ ժամկետներում «բարելավի իր մոդեռնիզացիան ու հավաքի ուժերը ազգային անվտանգությունն ապրապնդելու ու հավանական պատերազմին նախապատրաստվելու համար»:

Չինաստանի նախագահի հայտարարությունն էլ ավելի ամրապնդեց միջազգային փորձագետների կարծիքն այն մասին, որ Չինաստանի ռազմական հավակնությունները մեծանում են սարսափեցնող արագությամբ: Որոշ վերլուծաբաններ հավատացած են, որ Չինաստանը մտադիր է «կռիվ մղել» առաջին հերթին ոչ թե  ԱՄՆ-ի, այլ ավելի մոտ գտնվող  Վիետնամի ու Ֆիլիպինների դեմ:

 

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply