Աշխեն Սիմոնյանը` բռնցքամարտի միջազգային ռինգում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 17, 2009 18:02

Վաղը Շվեդիայի Եբլե քաղաք կուղևորվի աշտարակցի Աշխեն Սիմոնյանը: 19-ամյա 75 կգ քաշային մարզուհին կմասնակցի բռնցքամարտի միջազգային մրցաշարի, որը կայանալու է սեպտեմբերի 25-27-ը: Աշխենը ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի է: Նա նախկինում զբաղվել է քիկբոքսինգով: Իսկ բռնցքամարտի առաջին դասերը մարզուհին ստացել է հորից` Սարգիս Սիմոնյանից, ով նախկինում բռնցքամարտիկ է եղել, իսկ այժմ զբաղվում է մարզչությամբ: Աշխենի ներկայիս մարզիչն է Արտյոմ Սիմոնյանը:

Ինչպես հայտնի է, Միջազգային օլիմպիական  կոմիտեն այս տարվա օգոստոսին որոշում է կայացրել՝ 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում մտցնել նաև կանանց բռնցքամարտը:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply