Այրված մեքենայի մեջ երեք դիակ են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2011 10:53

Կեսգիշերին մոտ` դեկտեմբերի 7-ին, ժամը 23:54-ին  «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ «Ալմաստ» գործարանի մոտ  տեղի է ունեցել ավտովթար,  որի արդյունքում ավտոմեքենան այրվել է:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են BMW-525 մակնիշի 28 ՍԼ 338 համարանիշի (վարորդ Կ.Կարապետյան) եւ ՎԱԶ-2102 մակնիշի 43 ՕԼ 106 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենան բռնկվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել 00:11-ին: Մեքենայի մեջ հայտնաբերվել է երեք դիակ: Նախնական տվյալներով մահացողները տղամարդիկ են, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել:

 

Դիտվել է 1892 անգամ:
Print Friendly

Leave a Reply