Facebook-ը փոխում է անձնական էջերի տեսքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 8, 2011 10:42
Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը’ Facebook-ը, սկսում է պարտադիր փոփոխության ենթարկել իր բոլոր օգտատերերի անձնական էջերի հիմնական էջի արտաքին տեսքը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Facebook-ի պաշտոնական բլոգը, առաջնահերթ նման փոփոխության կենթարկվեն Նոր Զելանդիայում գրանցված օգտատերերի անձնական էջերը Facebook-ում, ապա նոր միայն այդ նորարարությունը կտարածվի մյուս պետություններում: Նոր արտաքին տեսքով լուծումը հնարավորություն է տալիս գլխավոր երկու նկար ունենալ, որոնցից մեկը հիմնականն է, իսկ մյուս տեղադրվելու է գլխամասային հատվածում, որպես հետին ֆոն: Միաժամանակ փոխվել է գրառումների ժամանակագրությունը: Facebook-ը ավտոմատացված կերպով կառուցում է օգտատերի ծննդյան օրվանից մինչեւ իր վերջին կատարած փոփոխության ժամանակագրությունը: Առանց օգտատերի անձնական մասնակցության բոլոր ժամանակային նշումները, ինչպես օրինակ, երբ է վերջինս ծնվել, ավարտել դպրոցը, ընդունվել ԲՈՒՀ ու այն ավարտել եւ այլն, հայտնվում են ժամանակագրական հերթականությամբ, իհարկե եթե օգտատերը լրացրել է համապատասխան տեղեկությունները: Այս ձեւաչափի արտաքին տեսքը առաջին անգամ ներկայացվել է 2011 թվականի սեպտեմբերին ու հասանալի է եղել միայն այն օգտատերերի համար, ովքեր համապատասխան գրանցում են անցել facebook developer համակարգում:
Երկար ժամանակ տվյալ օգտատերերի արտաքին տեսքը հասանելի է եղել միայն այն օգտատերերի համար, ովքեր կատարել են նույն փոփոխությունները: Մյուս բոլորի համար տվյալ օգատատերի անձնական էջը մնում էր իր հին տեսքով:
Հայաստանում գրանցված մի շարք օգտատերեր արդեն հասցրել են դառնալ facebook developer ու ունենալ նմանատիպ անձնական էջեր:






Facebook
Tweet This
Email This Post
