Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 7, 2011 21:11
Այսօր ,ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակ, Կառավարական 2 տուն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 203 սենյակում նկատվում է ծխապատ գոտի:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել` 18.43-ին:
Այրվել են երեքական քմ մակերեսով պատ և հատակ, գրապահարան, աթոռ և թուղթ, ջերմահարվել են 4 մոնիտոր, օդորակիչ և սեղան:
Տուժածներ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
