Ապացուցված է` կուրծքը փոքրանում է ծխելուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2011 20:27

Ամերիկայի  կանացի մարմնի գեղեցկության առաջատար փորձագետներից մեկը հայտարարել է, որ ծխելը ծայրահեղ բացասական ազդեցություն է թողնում կանացի կրծքի  վրա ու հանգեցնում դրա չափսերի զգալի փոքրացմանն ու ծավալի նվազմանը:

Միչիգանից Էնթնի Յոունի խոսքով, ինքը նման  եզրակացություն  է արել հետևելով իր հիվանդներին, որոնք սկսել կամ էլ շարունակել են ծխելը  կուրծքը մեծացնելու նպատակով կատարված վիրահատական միջամտությունից հետո:

Փորձագետը հավատացնում է, որ շատ հիվանդներ են նման խնդրի առջև կանգնում, քանի որ  ծխելը հանգեցնում է արյան շրջանառության խանգարման: Որոշ դեպքերում, ծխող կանանց մոտ դիտվում է պտուկների մգացում, որը սարսափելի տեսք է հաղորդում:

 

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply