Վիկտոր Դալլաքյանը չի ուզում, որ երկիրը վերածվի մի խումբ մարդկանց հարստանալու համար ստեղծված բանանային պետության

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2011 20:07

Աժ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանի և կառավարության միջև հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «հայաստանյան իրականության հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկին` աղքատությանը»: Մատնանշելով Ազգային վիճակագրական տվյալները, ըստ որի Հայաստանում աղքատ է ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդ, նա հայտարարեց, որ աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է, քան ներկայացնում են պաշտոնական տվյալները: «Սոցիալապես գերբևեռացված բնակչության բացարձակ մեծամասնություն կազմող ծայրահեղ աղքատների և փոքրաթիվ մեծահարուստների բաժանված պետությունները ապագա չունեն,-համոզված է Դալլաքյանը,-Հայաստանը պետք է դառնա սոցիալապես ներդաշնակորեն զարգացող երկիր, այլ ոչ թե վերածվի մի խումբ մարդկանց հարստանալու համար ստեղծված բանանային պետության»:

Պատգամավորի հարցին, թե ինչպիսի՞ քայլեր է իրականացնելու կառավարությունը` Հայաստանում աղքատության հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ, պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Նա մասնավորապես նշեց, որ 2008 թվականից հետո համաշխարհային ճգնաժամն իր անդրադարձն է ունեցել նաև տնտեսության զարգացման և նեղ աղքատության նվազեցման դինամիկայի վրա` 2008-2009 թթ. արձանագրելով կենսամակարդակի անկում: Էկոնոմիկայի նախարարը, սակայն, նկատեց, որ այդ տարիներին կառավարության իրականացրած հակաճգնաժամային ծրագրերի շնորհիվ այսօր մենք չունենք աղքատության առավել բարձր սանդղակ: «Հիմա երկրի տնտեսությունը թևակոխում է կայուն զարգացման փուլ, և 2010-2011 թթ. մենք ունենք տնտեսական զարգացման ցուցանիշներ»,-ասաց Տիգրան Դավթյանը:

 

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply