Զուգարանի թուղթը շքեղություն են համարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2011 19:50

Դրամական միջոցները խնայելու նպատակով  դպրոցի տնօրինությունն աշակերտներին բացատրել է, որ այսուհետ զուգարանի թուղթը պետք է խնայողաբար օգտագործել, որպեսզի մոտ ժամանակներում այն չվերածվի շքեղության պարագայի:

Նման խորհրդով են իրենց  աշակերտներին դիմել Կատալոնիայի դպրոցների ղեկավարությունները, որտեղ իշխանությունները որոշել  են, որ մեկ աշակերտի վրա ամսական 25 մետրից ավելի թուղթ չի կարելի ծախսել:

Իշխանությունների որոշումն անմիջականորեն կապված է  կրթական գործընթացի  վրա պետական ֆինանսավորման նվազման հետ, ինչի պատճառով դպրոցների ուսուցիչները Իսպանիայում ցույցեր ու բողոքի ակցիաներ են կազմակերպել:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply