Վալենտինոն 3D-ում.բացվել է վիրտուալ թանգարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2011 20:17

Մկնիկի երկու հարված և դուք կհայտնվեք իտալական մեծագույն կուտյուրեի  ուշագրավ արխիվներում:  Վալենտինոն  իր վիրտուալ թանգարանը  ներկայացրեց Նյու-Յորքում:   Նրա օն-լայն հավաքածուն  3D ֆորմատով  300  զգեստի մոդել է, մոտ  հինգ հազար  նկար և 100 տեսանյութ:

Ընտրելով դուր եկած մոդելը`  կարելի է տեսնել նրա ստեղծումը, գծագրերը և գովազդային նյութերը:

Վարպետն ասում է , որ  եթե  այսպիսի թանգարան ստեղծեր իրականում, ապա հարկավոր կլիներ 900 քմ տարածք:  Զգեստներ ստեղծելու փորձը, որոնցում  ժամանակին  հանդես են եկել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ժակլին Քենեդին  և Ջուլիա Ռոբերտսը, Վալենտինոն ծրագրում է նախապես սկսել երիտասարդ  դիզայներների և ուսանողների հետ:

«Դա յուրօրինակ  «ապագայի հիշողություն է »,- ասում է  Վալենտինոն  իր նոր նախագծի մասին: – Այն մարդկանց համար, ովքեր  մի քանի տարի հետո կստեղծեն նորաձևությունը, գիտելիքը պարտադիր է»:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply