Թուրքիայում շարունակում են արձագանքել նախաստորագրված արձանագրություններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2009 16:25

bbp_yalcin_topcu«Մեծ միասնություն» կուսակցության ղեկավար Յալչըն Թոփչուն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան արձանագրությունները ստորագրել է Վաշինգտոնի ճնշման ներքո:

Ըստ նրա` թուրքական կողմը պետք է պահանջեր, որ սահմանի վերաբացումն ընթանա Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերմանը զուգընթաց: Իսկ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Հյուսամեթին Ջինդորուքը նշել է, որ կողմ է հայ-թուրքական հարցի կարգավորմանը, սակայն չի համաձայնում արձանագրությունների բոլոր կետերին:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply