Աղետի գոտի ժամանած կառավարական հյուրերի ցանկը ոչ մի տարի այսչափ նոսր չի եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2011 16:37

Ամեն տարվա պես, այս տարի եւս, դեկտեմբերի 7-ին, վաղ առավոտից մարդաշատ Գյումրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու բակը, որտեղ տեղադրված է  երկրաշարժի անմեղ զորհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը:

Վաղ առավոտից հուշակոթողի դիմաց կողք-կողքի դրված են ծաղկեպսակներ գործող նախագահ Սերժ Սարգսյանի  եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անուններից:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Գյումրին մեծ թվով պաշտոնյա հյուրերի չի ընդունել: Ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու  համար Գյումրի է ժամանել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան սակայն այս անգամ չեն ուղեկցել պատգամավորներ ու կառավարության այլ ներկայացուցիչներ: Սա զարմացրել է ինչպես գյումրեցիներին, այնպես էլ Շիրակի  մարզի տարբեր կառույցների ղեկավարներին: Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հուշարձանին ու հեռացել:

Հարկ է նշել, որ Գյումրի ժամանող հյուրերի ցանկը ոչ մի տարի այսքան նոսր չի եղել: NEWS am-ի Գյումրիի թղթակիցը ՀՀ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ ամեն տարվա նման այս տարի շատ պատգամավորներ չեն այցելել Գյումրի, ինչին վերջինս պատասխանել է, թե պատճառն այն է, որ օրն աշխատանքային է, եւ մարդիկ զբաղված են:

Հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո, ՀՀ վարչապետը մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին, մեկնել է Շիրակի մարզի Ամասիա համայնք: որտեղ մասնակցելու է հիվանդանոցի եւ համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Նշենք, որ Տիգրան Սարգսյանն այսօր հրաժարվել է պատասխանել գյումրեցի  լրագրողների հարցերին:

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply