Ամանորին ձվի դեֆիցիտ չի սպասվում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2011 16:13

Հայաստանի ձվի շուկան պատրաստ է դիմագրավելու 2011թ. Ամանորի գնումներին: Այսօր մոտավոր հաշվարկներով հանրապետությունում մոտ 5 միլիոն հավկիթ կա պահեստավորած: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ամանորի տոներին հանրապետությունում 60-70 միլիոն ձու է սպառվում: 2011-ի դեկտեմբերին Հայաստանում կարտադրվի 35 մլն հավկիթ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մարքեթինգի փորձագետ, «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի նախկին տնօրեն Մանաս Եփրեմյանը՝ հավելելով, որ մնացած չափաքանակը կներմուծվի:

Փորձագետը համոզմունք հայտնեց, որ ձվի նկատմամբ Ամանորի գնումների խուճապը արհեստական է, այն ստեղծում են գնորդները, ովքեր ցանկանում են օր առաջ ավարտել Նոր տարվա պատրաստությունը: Դրա հետևանքով էլ նաև այս տարի որոշ խանութներում հավկիթների դեֆիցիտ կնկատվի: Իր ունեցած տվյալների համաձայն՝ անցած տարի 40 տոկոսով ավել ձու էր վաճառվել ենթադրյալ խուճապի հետևանքով:

Միջազգային վիճակագրության տվյալներով մեր երկիրը 1 շնչի հաշվով ձվի սպառման առումով 5-րդ տեղն է զբաղեցնում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տարեկան միջինում սպառում է 274 հատ ձու:

Tert.am

 

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply