Ովքեր են Հայաստանի 10 լավագույն մարզիկների կոչման հավակնորդները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 7, 2011 15:25

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայից / ՀՄԼՖ /  հայտնեցին  «Մրցաշրջան 2011»-ի  10 լավագույն մարզիկների հավանական թեկնածուների ցանկը: Ստորև ներկայացնում ենք այն.

Հ/Հ  ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏ

Ռոման Ամոյան  –   Եվրոպայի չեմպիոն

Արթուր Ալեքսանյան –  Եվրոպայի փոխչեմպիոն և երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

Արթուր Շահինյան-  Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Յուրի  Պատրիկեև-   Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Արսեն  Ջուլֆալակյան-   աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏ

Մուսա Մուրթազալիև-   Եվրոպայի փոխչեմպիոն

ԾԱՆՐԱՄԱՐՏ

Աղասի Աղասյան-  համաշխարհային ունիվերսիադայի և Եվրոպայի մինչև 23 տարեկանների  առաջնության  չեմպիոն

Հռիփսիմե Խուրշուդյան-   Եվրոպայի փոխչեմպիոն

Արայիկ Միրզոյան- Եվրոպայի փոխչեմպիոն

ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Հարություն Մերդինյան-   Եվրոպայի բրոնզե մեդալակիր /նժույգ թափեր/

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ

Վլադիմիր Սարուխանյան-  Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Արմինե Սինաբյան-  Եվրոպայի փոխչեմպիոն

ՍԱՄԲՈ

Վաչիկ Վարդանյան-  Եվրոպայի չեմպիոն

Հակոբ Առաքելյան- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Անդրանիկ Նաղդալյան-  Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Ռուզաննա Սարգսյան-  Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Տիգրան Կիրակոսյան-  Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Աշոտ Դանիելյան-  Եվրոպայի բրոնզե մեդալակիր

ՇԱԽՄԱՏ

Լևոն  Արոնյան  –   աշխարհի թիմային առաջնությունում,առաջին խաղատախտակի վրա , ուժեղագույնների դեմ պայքարում ոչ մի պարտություն չի կրել : ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանիշով  բարձրացել է երկրորդ հորիզոնական:

Էլինա Դանիելյան – Եվրոպայի  անհատական  առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի ակումբային առաջնությունում  ,,Միկա ,, կանանց  թիմի կազմում  երրորդ մրցանակակիր

ՖՈՒՏԲՈԼ

Հենրիկ Մխիթարյան,Յուրա Մովսիսյան,Ռոման Բերեզովսկի,Սարգիս Հովսեփյան,Գևորգ Ղազարյան  /Եվրոպայի առաջնության խմբային մրցաշար,  3-րդ տեղ/

ԹԻՄԵՐԸ

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքական /Եվրոպայի առաջնության խմբային մրցաշար,

3-րդ տեղ/

ՀՀ տղամարդկանց շախմատի հավաքական       /աշխարհի չեմպիոն /

Հայաստանի հ/հ ըմբշամարտի հավաքական    /Եվրոպա, 2-րդ տեղ/

«Միկա» կանանց շախմատի թիմ / Եվրոպայի ակումբային առաջնություն, 3-րդ տեղ /

ՀՄԼՖ գործկոմը հաստատել է նաև լավագույն մարզիկների ընտրության կանոնակարգը.

1. Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության մրցույթն անցկացնում է  ՀՀ  մարզական լրագրողների ֆեդերացիան /ՀՄԼՖ /:

2. Ընտրության համար լավագույն մարզիկների թեկնածուների ընդլայնված ցուցակը նախապես ներկայացնում է ՀՄԼՖ-ն:

3. Քվեարկությանը մասնակցում  են միայն մարզական կյանքը լուսաբանող և առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ մարզական լրագրողները,մեկնաբանները, ֆոտոթղթակիցները, ռեժիսորներն ու օպերատորները:

4. Մրցույթի յուրաքանչյուր մասնակից քվեաթերթիկում հերթականությամբ նշում է 10 լավագույն մարզիկ-մարզուհիների անունները:

5. Քվեաթերթիկում առաջինը նշված մարզիկը կամ մարզուհին ստանում է 10, 2-րդը`

9,  3-րդը`8, 4-րդը`7, 5-րդը`6, 6-րդը`5, 7-րդը`4, 8-րդը` 3, 9-րդը`2,10-րդը`1 միավոր:

6. Ընդհանուր հաշվարկով առավելագույն  միավորներ վաստակած մարզիկը կամ մարզուհին ճանաչվում է Հայաստանի տարվա լավագույնը:

7. Ընտրության ժամանակ  նախապատվությունը տրվում է օլիմպիական  և մասսայականություն վայելող մարզաձևերի ներկայացուցիչներին: Առաջին հերթին հաշվի են առնվում մեծահասակների միջազգային պաշտոնական մրցումներում ձեռք բերած նվաճումները և հաջողությունները:

8. Լավագույն թիմերի եռյակի ընտրության  մրցույթը կազմակերպում  և թեկնածուների  ցուցակը ներկայացնում է ՀՄԼՖ-ն :

9. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից քվեաթերթիկում հերթականությամբ նշում է 3 լավագույն թիմերին:

10. Միավորների հաշվարկը  կատարվում է 5, 3, 1 տարբերակով:

11. Քվեարկությանը մասնակցողների ցուցակը հաստատում է ՀՄԼՖ գործկոմը:

 

«Մրցաշրջան 2011»-ի լավագույն տասնյակը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին:

 

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply