Կրճատվել է հաշվիչների տեղադրման կանխավճարի չափը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2011 15:04

Միաֆազ եւ եռաֆազ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչների տեղադրման կանխավճարների չափը կրճատվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը:

Նրա խոսքով’ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 7-ին կայացած հերթական նիստի ժամանակ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների մասին» որոշման մեջ, համաձայն որի’ սահմանվել են նոր կանխավճարներ այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են իրենց բնակարաններում կամ փոքր ու միջին բիզնեսի կենտրոններում տեղադրել միաֆազ կամ եռաֆազ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ:

Բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչները թույլ են տալիս երեկոյան 23:00-ից օգտագործվող էլեկտրաէներգիայի սպառման հաշվարկը իրականացնել այլ սակագնով’ 20 դրամով մինչեւ առավոտյան ժամը 7:00-ն:

«Եթե օրվա ընթացքում սակագինը կազմում է 30 դրամ 1 ԿՎտ-ի համար, ապա բազմասակագնային հաշվիչը թույլ է տալիս այդ անցումը կատարել երեկոյան»,- նշեց Բուդաղյանը’ հավելելով, որ այժմ սովորական հաշվիչները բազմասակագնային’ միաֆազ եւ եռաֆազ հաշվիչներով փոխարինելու կանխավճարը կրկնակի կրճատվել է’կազմելով 10 հազար դրամ միաֆազի համար եւ 50 հազար դրամ’ եռաֆազի:

Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի մեկից:

 

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply