Բացվեց «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի գլխամասային շենքը. վարչապետի խոսքով՝ բանկն առանձնանում է ակտիվների զգալի աճով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2009 16:46

Այսօր բացվեց «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ –ի նոր գլխամասային շենքը. բանկը Հայաստանում գործում է 2005թ.-ից, գործունեություն է ծավալում կորպորատիվ, ներդրումային և անհատական բանկային ոլորտներում:

« «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»- ը բավական արագ տեմպերով է զարգանում,- բացմանն ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,- Եվ հույս ունենք՝ այն կնպաստի հայկական բանկային համակարգի զարգացմանը: Բանկը ծավալում է լայն ներդրումային գործունեություն, ինչով էլ տարբերվում է մնացած բանկերից: Իսկ դա տնտեսական բարեփոխումների առանցքային կետերից է»:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն ասաց, որ 4 տարին բավական ժամանակ էր ապացուցելու, որ կարողացել են իրականացնել բանկի առջև դրված խնդիրները:

«Հայկական բանկային շուկայում հայտնվելով բոլորովին վերջերս՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն արդեն հասցրել է գրավել իր ուրույն տեղը հայկական բանկային համակարգում նրանով, որ առանձնանում է ակտիվների տարեկան աճի բարձր մակարդակով` տարեկան 60 տոկոս,- ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը,- Իսկ ճգնաժամի պայմաններում օգոսոտոսի 1-ի դրությամբ ակտիվներն աճել են 30 տոկոսով»:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ բանկի միակ սեփականատերն է Վարդան Սիրմաքեսը, որը շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է: 2009թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 6.1 մլրդ դրամ կամ 16.1 մլն դոլար:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply