Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 7, 2011 13:16

Դեկտեմբերի 3-ից Վանաձորում  համատեղ ուսումնամարզական հավաք էին անցկացնում մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի և Վրաստանի հավաքականները: Երկու երկրների ներկայացուցիչներն ուժերը չափեցին նաև ստուգողական երեք մրցամարտերում: Դրանցից երկուսում հաջողությունն ուղեկից էր Հայաստանի հավաքականին, մեկում` հյուրերին:

Նախատեսվում էր, որ Վրաստանից կժամանի երկու թիմ, Հայաստանն էլ մրցասպարեզ կհանի ևս երկուսը և չորս թիմերի մասնակցությամբ միջազգային մրցաշար կկազմակերպվի: Սակայն  հարևան երկրի ներկայացուցիրչները միայն հավաքական էին ուղարկել: Այդ է պատճառը, որ ծրագրերը փոքր-ինչ վերանայվել էին և մերոնք էլ միասնական հավաքական էին մրցասպարեզ հանել` համալրված Երևանի և Վանաձորի խաղացողներով: Եվ ահա, երկու երկրների ներկայացուցիչները, որոնք նախապատրաստվում են մասնակցել հաջորդ տարվա գարնանը կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, միմյանց հետ մարզումներ, նաև ստուգողական հանդիպումներ անցկացրին:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց 28:20 հաշվով: Երկրորդ հանդիպումում մերոնք պարտվեցին մեկ գնդակի տարբերությամբ` 23:24 հաշվով: Իսկ  վերջին խաղում Հայաստանի ներկայացուցիչներն առավելության հասան 26:22 հաշվով:

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply