18 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 7, 2011 12:55
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպքը:
Դեկտեմբերի 5-ին, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել  նախկինում 4 անգամ դատապարտված, 72-ամյա Յուրիկ Նասիբյանը և 38-ամյա Աշոտ Խաչատրյանը:
Պարզվել է, որ նրանք 1993 թվականի մայիսի 20-ի երեկոյան, հանցավոր համաձայնության գալով, բնակարան գնելու պատրվակով մտել էին Շինարարների փողոցի բնակարաններից մեկը, որտեղ Աշոտ Խաչատրյանը խոհանոցային դանակով սպանել էր տանտիրուհի Թամարա Դերզյանին, և հափշտակելով տարբեր հնաոճ իրեր` հեռացել էին:
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը մեկնել էր ՌԴ Վլադիմիր քաղաք, որտեղ հափշտակված իրեղեն ապացույց հանդիսացող հնաոճ ափսեն ճանաչման է ներկայացվել տուժողի դստերը, որը ճանաչել է մոր տնից հափշտակված իրը:
Հափշտակված իրերը մասամբ առգրավված են:
Յուրիկ Նասիբյանն ու Աշոտ Խաչատրյանը ձերբակալված են:
Նախաքննությունը կատարում է ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը:
Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply