Նստակյաց կյանքից հետույքն աճում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2011 12:50

Իսրայելացի բժիշկները պարզել են, որ նստակայաց կյանքն ու կենսակերպը բառացիորեն մեծացնում են հետույքը:  Ստացվում է` որքան շատ ենք նստում, այնքան մեծ է մեր հետույքը: Պարզվում է` երբ մենք  նստելով կամ էլ պառկելով գերլարվածության ենք ենթարկում մեր իրանի ներքևի հատվածը, ըստ էության, մղում ենք օրգանիզմին  ավելի շատ ճարպ կուտակել:

Տվյալ օրինաչափությունը կարելի է տեսնել սակավաշարժ մարդկանց օրինակով, որոնք գերադասում են նստակյաց կյանքը ու չեն սիրում մարզանքը:

Պարզել են նաև, որ ժամանակի ընթացքում ճարպաբջիջները ներխուժում են մարմնի  մկանային համակարգ: Մասնագեներն ասում են, որ գիրացումն ավելին է, քան  կալորիաների հավասարակշռության խախտումը: Բջիջները շատ ընկալունակ են մեխանիկական ազդեցության նկատմամբ: Ճարպաբջիջները մեծ քանակով ու մեծ արագությամբ տրիգլեցեիդներ են արտադրում (օրգանիզմում ճարպի հիմնական տեսակը)  մեխանիկական ճնշման  (նստել, պառկել) ազդեցությամբ:

 

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply