Քարիմովի ու Նազարբաևի դուստրերը հայտնվել են Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2011 12:19

Շվեյցարական Bilan ամսագիրն, ավանդույթի համաձայն, իր դեկտեմբերյան առաջին համարը նվիրել է` պարզելու, թե ովքեր են  Շվեյցարիայում ամենահարուստ  մարդիկ:

Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս այդ ցուցակում են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի երկու դուստրերը` չնայած կորցրել են ունեցվածքի մի մասը: Ինչպես հայտնում է պարբերականը, անցյալ տարի Գուլնարա Կարիմովան,  որը համատեղում է Ժնևում ՄԱԿ-ի երոպական բաժանմունքին կից Ուզբեկստանի դեսպանի պարտականությունները, Իսպանիայում Ուզբեկստանի դեսպանի ու Միջին Ասիայում ոչ կառավարական խոշորագույն  կազմակերպության ղեկավարի պաշտոնները, ցուցակում զբաղեցրել է երրորդ տեղը: Այս տարի նա իր քրոջ` Լոլայի  հետ համատեղ է  հայտնվել վարկանշային այդ հորիզոնականին (Լոլան  Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ում  Ուզբեկստանի դեսպանն է):

Bilan ամսագրի տվյալներով, չնայած այն փաստին, որ երկու քույրերը կորցրել են 200 մլն դոլար, սակայն առաջվա պես 1 մլրդ կարողություն ունեն: Հաջորդ խոշոր «խաղացողներից» է Ղազախստանի նախագահի դուստր Դինարա Նազարբաևան: Բարեգործական  հիմնադրամ ղեկավարելուց բացի, նա և իր օլիգարխ ամուսնը, որն ունեցվածքը ֆինանսների ոլորտում կատարած գործարքներով է կուտակել, Ղազախստանի ազգային բանկի  հիմնական բաժնետերերն են: Նրանց կարողությունը գնահատվել է 4-5 մլրդ  դոլար:

 

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply