Արթուր Աբրահամը վստահ է իր հաղթանակին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 7, 2011 12:44
Թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ցանկանում է 2012 թվականին կրկին վերադարձնել իր գոտիները:
Աբրահամը հունվարի 14-ին գերմանական Օֆֆենբուրգ քաղաքում որակավորման մենամարտ կանցկացնի Պաբլո Ֆարիասի հետ: Արգենտինացին անցկացրել է 19 մենամարտ և չունի ոչ մի պարտություն:
«Լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012-ը ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»,- ասել է Արթուր Աբրահամը:






Facebook
Tweet This
Email This Post
