Եղիսաբեթ II-ը զրկվել է իր եկամուտների կեսից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2011 11:34

Մեծ Բրիտանիայի թագավորական պալատը   գլոբալ ճգնաժամի պայմաններում տնտեսության խիստ  մեթոդների զոհ է դարձել: Մշուշոտ Ալբիոնի միապետները հայտնվել են բարդ իրավիճակում, որը թագավորական պալատին ստիպել է   առնվազն կրկնակի կրճատել ծախսերը:

Տնտեսական գլոբալ ճգնաժամը չի շրջանցել նաև բարեկեցիկ Բրիտանիան, ուր թագավորական ընտանիքի վրա կատարվող ծախսերը ավանդաբար  կատարվել են սովորական հարկատուներից գանձվող գումարներից:

Կառավարությունը սկսել է թագավորական բյուջեի կրճատման  ուղղությամբ միջոցներ կիրառել դեռևս 2008-ից: Իսկ մի քանի ամիս առաջ օրինագիծ է ընդունել, որի համաձայն Եղիսաբեթ II-ին միջոցներ կտրամադրվեն  ոչ թե հարկատուների գումարներից, այլ Crown Estate կազմակերպության միջոցներից, որը կառավարում է թագավորական ունեցվածքն ու հսկում մի շարք բրիտանական տիրույթներ:

Թագուհուն հատկացվել է տարեկան 15% եկամուտ, որը 30 մլն ստեռլիգ է ապահովելու`  77,3 մլն ստեռլինգի դիմաց, որ ստանում էր 1991-2002 թթ: Իսկ նորաստեղծ ընտանիքի` արքայազն Ուիլյամի ու նրա կնոջ` Քեյթի ծախսերի համար պատասխանատու է արքայազն Չարլզը: 2011-ի ապրիլից` հարսանիքից հետո, նորապսակները բնակվում են Լոնդոնում գտնվող Քենսինգտոնյան  պալատում: Արքայազն Չարլզի  պարտականություններից է  նաև իր կրտսեր որդու` Հարիի ապագա ընտանիքի  ծախսերը հոգալը:

 

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply