Լիսկան կանխեց պաշտոնանկությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2011 11:00

Նոր Տարվան ընդառաջ պաշտոնանկությունների տեսքով անակնկալներ քաղաքական դաշտում չեն սպասվում: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մարզպետների հրաժարականների հարցը հետաձգվում է, այնպես որ հանգիստ խղճով, դեռ մարզպետի կարգավիճակով ոմանք կարող են Նոր Տարի նշել:

Պաշտոնանկությունները հետաձգող գլխավոր«մեղավորը» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն (Լիսկա) է` իր «հերոսական» արարքով:

Գործարար կնոջը ծեծելուց հետո «վերեւներից» ծպտուն անգամ դուրս չեկավ: Տպավորություն էր, որ եթե Գագիկ Բեգլարյանի դեպքում արարքը Հանրապետության նախագահի համար «անընդունելի է», ապա Սյունիքի մարզպետի դեպքում լավ էլ ընդունելի է: Հակառակ դրան, ՀՀԿ-ն եւ մասնավորապես երկրի նախագահը եղածին գնահատական կտար:

Իսկ նման գնահատականի բացակայության եւ Սուրիկ Խաչատրյանին չհեռացնելու պայմաններում, առավել քան անհասկանալի կլիներ, եթե մյուս մարզպետներին հեռացնեին…

 

Yerkir.am

 

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply