Հայաստանը տրանսֆերտներ է ստանում Ռուսաստանից, սակայն ուղարկում է Թուրքիա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2011 10:56

2011 թ. հունվար-հոկտեմբերին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակով կատարվող փոխանցումները արտերկրից դեպի Հայաստան (տրանսֆերտները) կազմել են 1.24 մլրդ դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տրանսֆերտները կազմել էին 1 մլրդ դոլար: Միայն այս տարվա հոկտեմբերին Հայաստան է փոխանցվել 145 մլն դոլար:

Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտների հիմնական աղբյուրը: 10 ամսվա ընթացքում այս երկրից տրանսֆերտները գերազանցել են 1 մլրդ դոլարը, ինչը ռեկորդային է: Նախորդ տարվա 10 ամսում Ռուսաստանից փոխանցումները կազմում էին 830 մլն դոլար:

Աճում են նաեւ այլ երկրներից տրանսֆերտները, սակայն ոչ շատ բարձր տեմպերով: Այսպես` 2011 թ. հունվար-հոկտեմբերին ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 60 մլն դոլար, նախորդ տարվա 54 մլն դոլարի համեմատ:

Նշենք սակայն, որ կան երկրներ, ուր Հայաստանը ոչ առեւտրային նպատակներով ավելի շատ փոխանցումներ է կատարում, քան ստանում է: Այդ երկրներն են` Չինաստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները: Այսպես` 2011 թ. 10 ամսում Թուրքիա է փոխանցվել 4 մլն դոլար, ստացվել է 1.9 մլն դոլար: Բացի այդ` առեւտրային նպատակներով Թուրքիա է փոխանցվել եւս 25 մլն դոլար:

 

News.am

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply