Ողնաշարային վնասվածքի բուժման նոր մեթոդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2011 10:20

Առաջին հայացքից դա անհավանական է թվում, սակայն գիտնականներն իսկապես էլ պնդում են, որ ողնաշարային վնասվածքների բուժման նոր մոտեցում է  մարդկային ատամների կիրառումը: Համապատասխան հայտարարություն են արել  Նագոյայի (Ճապոնիա) համալսարանի հետազոտողները, որոնք վստահեցնում են, որ  ատամի կենտրոնական պուլպայից ստացված  ցողունային բջիջների կիրառումը կարող է հույս պարգևել  անդամալույծներին:

Առնետների վրա կատարված փորձերը ցույց  են տվել, որ պուլպայի կիրառումն օգնում է կասեցնելու նյարդային բջիջների մեռուկացումը,  վերականգնելու վնասված նյարդային բջիջները, ինչպես նաև` խթանում  այլ տեսակի` ողնաշարին օգնող  բջիջների աճը:

Մոտ ժամանակներում այս մեթոդի հեղինակները պլանավորում են իրականացնել դրանց կլինիկական հետազոտությունը:

 

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply