ԱՄՆ-ում հիշում են Պերլ-Հարբորի զոհերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2011 9:25

Նախագահ Բարաք Օբամայի հրահանգով  ԱՄՆ-ում դեկտեմբերի 7-ը հայտարարված է Պերլ-Հարբորի զոհերի հիշատակի օր:

Ուղիղ 70 տարի առաջ ճապոնացիները գրոհեցին  Հավայան կղզիներում գտնվող Պերլ-Հարբորի ռազմածովային բազայի վրա: «70տարի առաջ  այդ կիրակի օրը Պերլ- Հարբորի երկինքը մթնեց ճապոնական ռումբերից: Ճապոնական ուժերը ցանկանում էին ստուգել մեր զինվորների  կայունությունն ու մեր ազգի կամքը: Սակայն այդ հարձակումը ոչ միայն չկոտրեց ամերիկացիների ոգին, այլև միաձուլեց նրանց ու հաղթանակելու  մեր վճռականությունն ավելի հաստատուն դարձրեց»,- ասել է Օբաման:

Այդ օրը զոհվեց ու վիրավորվեց 3,5 հազար  ամերիկացի զինծառայող: Այսօր ԱՄՆ-ում իջեցվել են ազգային դրոշները ու սգո հանդիսություններ են կատարվում

 

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply