Առասպելներ առողջության մասին. վստահիր, բայց ստուգիր
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 6, 2011 23:02
«Սառույցը օգնում է վնասվածքների ժամանակ», «գիշերը ուտելը վնաս է», պնդում են մարդիկ սերնդից սերունդ: Շատ հազվադեպ են այս «փաստերը» կասկածի տակ դրվում: Բայց ինչպես պնդում են բժշկության ոլորտի միջազգային մասնագետները, այս պնդումները միշտ չէ, որ կիրառվում են, գրում է ամերիկյան Yahoo.Health պորտալը:
Ամերիկյան լրագրողները խնդրել են ԱՄՆ-ի և Եվրոպայի բժիշկներին բացատրել մարդու առողջությանը և բուժման ժողովրդական մեթոդներին վերաբերող առավել տարածված առասպելները:
Առասպել առաջին` գիշերն ուտելը վնասակար է
Ուշ ընթրիքը խանգարում է այրել հավաքած կալորիաները (եթե, իհարկե գիշերվա ուտելուց հետո դուք չեք որոշել գնալ սպորտ դահլիճ ): Ի միջիայլոց կարևոր է ոչ թե երբ ես ուտում , այլ ինչքան ես ուտոմ: Եթե հիշում եք, մեծ մարդու համար մեկ օրվա կալորիան 2000-2500 կկալ. է: (1000-1400 կկալ, եթե դուք դիետա եք պահում): Կարևոր է այս նշաձողը չբարձրացնել: Եվ թե երբ դուք կգործածեք ձեր անհրաժեշտ կալորիաները , դեր չի խաղում:
Առասպել երկրորդ` թարմ բանջարեղենը միշտ ավելի լավ է սառեցվածից
Օրենքով սառեցված բանջարեղենն ու միրգը ենթարկվում են թերմամշակման, երբ նրանք իրենց թարմության գագաթնակետում են: Այնպես որ թարմ և սառեցրած մրգերի ու բանջարեղենի մեջ տեխնիկապես տարբերություն չկա: Սակայն ինչքան երկարում է մթերքի սառեցված լինելու ժամանակը, այնքան սննդարար նյութեր է այն կորցնում:
Այդ պատճառով միշտ ուշադրություն դարձրեք պատրասման ժամկետի և արտադրող երկրի վրա: Իհարկե, ամռանը հի,արություն է ուտել սառեցրած հատապտուղ, բայց ձնռանը դա հիանալի միջոց է հարստացնել օրգանիզմի վիտամինների քանակը:
Առասպել երրորդ`սառույցը օգնում է վնասվածքների ժամանակ
Միշտ չէ, որ սառը թրջոցը լավ է տաքից: Դրանք օգտագործում են տարբեր դեպքերում: Տաքը թուլացնում է մկանները և նպաստում արյան անոթների լայնացմանը, ինչի շնորհիվ սննդարար նյութերը և թթվածինը հեշտ են հասնում մարմնի վնասված մասերը: Այսպիսի թրջոցները օգտագործում են մկանների, ոսկորների և հոդերի տարբեր վնասվածքների ժամանակ: Սակայն տաքացնող կոմպրեսը չի կարելի օգտագործել այտուցների և բորբոքումների ժամանակ: Նման դեպքերում սառը թրջոցն է օգտագործվում, այն ազդում է որպես հակասեպտիկ, թեթևացնում է ցավը:
Սառույցը օգտագործում են անմիջապես վնասվածքից հետո: Իսկ երկու-երեք օր հետո նրա վրա տաք են դնում , եթե իհարկե, այն բաց վերք չէ:
Առասպել չորրորդ` դեպրեսիան բուժելը անօգուտ է , այն իքն իրեն կացնի
Հաճախ մենք չենք հասկանում, թե որքան լուրջ հիվանդություն է դեպրեսիան: Սովորաբար մենք ամեն կերպ փորձում ենք ոգևորել մեր անտրամադիր բարեկամներին և հարազատներին, ասելով նրանց, որ ամեն ինչ ինքն իրեն կացնի, կյանքին պետք է ավելի պարզ նայել: Սակայն դա միշտ չէ,որ օգնում է:Եթե մարդը դեպրեսիայի մեջ է երկու շաբաթ, ապա նա անպայման պետք է դիմի հոգեբույժին:






Facebook
Tweet This
Email This Post
