ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի կենսագրությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 6, 2011 21:44

Էդուարդ Հովսեփի Շարմազանովը ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

1997թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու: Թեման` «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»: Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը եւ ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է:

1995թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը: 1999-2002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում` որպես ուսուցիչ, 2002-2005թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ, 2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական:

2003թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին եւ մրցանակին` ՀՀ երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար:

2005թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին` որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար:

2006թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով:

2008թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

2009թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

2011թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:ՀՀԿ մամուլի խոսնակ: 2011թ.  դեկտեմբերի 6-ին ընտրվել  է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply