Նախօրեին կրակոցներ եւ ծեծկռտուք է տեղի ունեցել Սեւանի ափին գտնվող «Օրսետտո» ռեստորանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 6, 2011 20:08

Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն ՄալխասյանըNEWS.am-ին հայտնեց, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 21-ին ոստիկանության Սեւանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Սեւանի քաղաքային լողափի հարեւանությամբ գտնվող «Օրսետտո» ռեստորանում Սեւան քաղաքի բնակիչներ Արա Սմբատյանի եւ Ռազմիկ Մելոյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 19:30-ի սահմաններում «Օրսետտո» հյուրանոցա-ռեստորանային համալիրի մենատներից մեկի դիմաց վիճաբանություն եւ կռիվ է տեղի ունեցել Արա Սմբատյանի եւ Մելոյանի միջեւ, ծեծկռտուքին ներկա են եղել նրանց ընկերները:

Այդ ընթացքում Արա Սմբատյանն իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակից կրակել եւ վնասվածք է պատճառել Հրաչյա Անտոնյանին:

Անտոնյանից ընդունվել է հաղորդում, տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Արա Սմբատյանին, Ռազմիկ Մելոյանին, միջադեպին մասնակից անձանց գտնելու, ինչպես նաեւ դեպքի հանգամանքները պարզելու եւ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

 

NEWS.am

 

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply