Կարեն Ավագյանը հաճույքով Սաքունցին կփաթեթավորեր և կմատուցեր ադրբեջանցիներին կամ թուրքերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2011 18:55
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի` Բրյուսելում նոյեմբերի 17-18 –ը ՆԱՏՕ–ի հանրային դիվանագիտության ծրագրի շրջանակում տեղի ունեցած սեմինար-հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հնչեցրած քննադատությանն ու մեղադրանքներին: «Իրեն իրավապաշտպան անվանող այդ մարդը սկսել է անցնել բոլոր սահմանները»,-նշել է պատգամավորը,-«մեծն իրավապաշտպանը» խոսել է իր սիրած թեմաներից` հայկական բանակը ներկայացնելով ճիշտ այնպիսին, ինչպիսին կերազեր տեսնել հակառակորդը»:
Հասկանալու համար Սաքունցի հակահայակական մղումները` Կարեն Ավագյանը խորհուրդ է տվել թեկուզ թռուցիկ ուսումնասիրել Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքն ու գործունեությունը: «2009թ. նոյեմբերից մինչև 2011թ. այդ գրասենյակն արտասահմանյան դրամաշնորհներով ծրագիր է իրականացրել, որի նպատակն է եղել ռազմական բյուջեի մոնիտորինգն ու բանակում դեպքերի ուսումնասիրության միջոցով ԶՈՒ նկատմամբ վերահսկողության ինստիտուտ ձևավորելը և դրա համար ստացել է 51հազ եվրո»,-ասել է Ավագյանը` նշելով, որ այսօր Սաքունցին ու նրա նման հայրենիք չունեցողներին շատ թեթև անուն են տալիս` գրանտակերներ, բայց կար ժամանակ, որ արտասահմաններից գումար ստացող ու իրենց երկրում ուրիշների շահերն առաջ տանող մարդիկ կոչվում էին լրտեսներ կամ դավաճաններ,-պարոն Սաքունց, մեծ հաճույքով ձեզ կփաթեթավորեինք ու կմատուցեինք ադրբեջանցիներին կամ թուրքերին, բայց վախենամ` նրանք հրաժարվեն ընդունել ձեզ նման թանկարժեք նվերը»:

 

 

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply