Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է “Փյունիկ” հաշմանդամների միության անդամների ցուցահանդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2011 18:05

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում ներկայացված “Փյունիկ” հաշմանդամների միության անդամների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը քաղաքապետարանի հերթական քայլն է սահմանափակ կարողություններով մարդկանց գործունեությունն արժևորելու ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ցուցահանդեսի բացմանը, շրջել է սրահում և ծանոթացել ցուցանմուշներին, զրուցել հեղինակների հետ:

Հայաստանի հաշմանդամների “Փյունիկ” միության նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին համագործակցության և այն պատրաստակամության ու աջակցության համար, որ ցուցաբերում է քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետըª միության կազմակերպած միջոցառումներին: Հակոբ Աբրահամյանի խոսքովª գործունեության 22 տարիների ընթացքում միությունը փորձել է ստեղծել պայմաններ, որ հաշմանդամները ինքնադրսևորվելու հնարավորություն ունենան մշակույթի, սպորտի և աշխատանքի ոլորտներում և բազմաթիվ հաջողություններ են գրանցել: “Դրանց շարքում առանձնահատուկ է համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, որն արդեն 4 տարի է ընթանում է: Մեծ հույս ունենք, որ կբարեկամանանք նաև Երևան քաղաքի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և մեր համագործակցությունը արդյունավետորեն կշարունակվի”,- նշել է Հակոբ Աբրահամյանը:

ՄԱԿ-ի կողմից սահմանված Սահմակափակ կարղություններով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ գեղանկարչական ցուցահանդեսի և համերգային ծրագրի մասնակիցներին Տարոն Մարգարյանը հանձնել է  Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր և դրամական պարգևներ:

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև միության անդամ ստեղծագործող երիտասարդ երաժիշտները:

Ցուցադրությունը բաց է մինչև դեկտեմբերի 9-ը:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասրակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply